Հետևեք մեզ։

«Բիբարը, վարդը փչացելա, ես դրա փողը կտամ»-ը, պետական քաղաքականություն չի, էլի պետական պա՞րտքն ես ավելացնելու միլիարդավոր դոլարներով․ Հրաչյա Ռոստոմյան

13:52, 02 հունիս 2026
«Բիբարը, վարդը փչացելա, ես դրա փողը կտամ»-ը, պետական քաղաքականություն չի, էլի պետական պա՞րտքն ես ավելացնելու միլիարդավոր դոլարներով․ Հրաչյա Ռոստոմյան

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Հրաչյա Ռոստոմյանը գրում է․ 

 «Գործող վարչապետն այսօր աջուձախ խոստանում էր, որ չարտահանվող ապրանքների փոխարեն փոխհատուցում է տալու։ Պետական համակարգում աշխատացած ցանկացած մարդու մոտ օբյեկտիվորեն առաջանում են հետևյալ պարզ հարցերը․
 
1․ Ի՞նչ ժամանակահատվածի կտրվածքով են տրամադրվելու այդ փոխհատուցումները։
2․ Ո՞ւմ է տրամադրվելու այդ փոխատուցումը՝ բոլոր սնանկացող միավորների՞ն, բոլոր մթերքների արտահանողների՞ն, որոնց ցանկն օր օրի ավելանում է։  «Բիբարը, վարդը փչացելա, ես դրա փողը կտամ»-ը,- պետական քաղաքականություն չի։ Կամ ի՞նչ է նշանակում  «Ես էդ փողը կտամ»-արտահայտությունը։ Ես՝ ո՞վ, թ՞ե վերադառնում ենք  «Ես եմ պետությունը» արդեն հայտնի հռետորաբանությանը։
 
3․ Որտեղի՞ց ես տալու այդ գումարները։ Խոսքն օրեցօր նոր սահմանափակումների ու նոր սանկցիաների մասին է։ Թե՞ էլի պետական պարտքն ավելացվելու է միլիարդավոր դոլարներով ու այդ պարտքը էլի մնալու է սերունդների ուսերին։
4․ Կամ բյուջեի ո՞ր տողերն է կրճատվելու, ո՞ր գումարներն են ազատվելու այդ փոխհատուցմանն ուղղելու նպատակով։
Իսկ եթե անկեղծ՝ այս հարցն ունի համակարգային լուծման սուր անհրաժեշտություն։ Անհրաժեշտ է Հայաստանը հանել ԵԱՏՄ, թե ԵՄ կեղծ թակարդից, ինչն էլ առաջարկում է  «Բարգավաճ Հայաստան» կուսկացությունն իր  «Առաջարկ Հայաստանին» ծրագրով»։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները