Հետևեք մեզ։

Կապանում կախված վիճակում հայտնաբերված Արամայիս Գևորգյանը առողջական որոշակի հանգամանքներով պայմանավորված՝ ներառված է եղել սահմանափակումներով ծառայողների շարքում. 24News

14:05, 02 հունիս 2026
Կապանում կախված վիճակում հայտնաբերված Արամայիս Գևորգյանը առողջական որոշակի հանգամանքներով պայմանավորված՝ ներառված է եղել սահմանափակումներով ծառայողների շարքում. 24News

24News-ի տեղեկությունների համաձայն՝ Կապանում կախված վիճակում հայտնաբերված Արամայիս Գևորգյանը առողջական որոշակի հանգամանքներով պայմանավորված՝ ներառված է եղել սահմանափակումներով ծառայողների շարքում։

 

Մեզ պատմեցին, որ Արամայիսը աշխատել է ոչ մեկի հետ շփում չունենալ։ Վարսահարդար է եղել և ՀՀ ՊՆ N զորամասում այդ գործով է զբաղվել։

Քիչ առաջ գրել էինք, որ Արամայիս Գևորգյանը ծնունդով արցախցի էր, 2023 թվականից ընտանիքի հետ բնակվում էր Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Արտիմետ համայնքում։

ՀՀ ՊՆ-ն իր տարածած հաղորդագրությունում նշել էր, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին։

ՔԿ-ն էլ մահվան դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ՝ «Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)»։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները