Հետևեք մեզ։

Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքը առաջիկա հինգ տարիների ընթացքում չպետք է գերազանցի 2,5%․ ԲՀԿ-ն ներկայացրել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի գյուղատնտեսական բաղադրիչը

15:06, 02 հունիս 2026
ԲՀԿ-ն ներկայացրել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի գյուղատնտեսական բաղադրիչը․
 
Գյուղատնտեսությունը մեր ազգային անվտանգության կարևորագույն գործոններից է։ Մեր սկզբունքային մոտեցումն է. գյուղը դարձնել ոչ թե գոյատևման, այլ՝ բարեկեցիկ ապրելու և եկամուտ վաստակելու աղբյուր։
Մեր առաջարկներն են.
 
Վերաբացել գյուղատնտեսության նախարարությունը,
Մարզերում ստեղծել պայմաններ, որպեսզի գյուղացին կլոր տարին վաճառի մթերքը շահավետորեն՝ ունենալով ապահովված շուկաներ և գյուղմթերքի ժամանակակից ընդունման ու մթերմանկայաններ՝ փաթեթավորման, սառնարանային և պահեստային ենթակառուցվածքներով,
Գյուղական համայնքներում գործունեության արդյունավետության բարձրացման համար ստեղծել լիարժեք պայմաններ՝ առանձին ուշադրություն դարձնելով անասնապահությանը, կաթի և մսի իրացման ամբողջ շղթային, սպանդանոցների տեղաբաշխմանը և մատուցվող ծառայությունների որակին,
 
 
Պետությունը խոշոր ներդրումային ծրագրերին պետք է ունենա մասնակցություն 25–30% բաժնեմասով՝առաջին 5 տարիներին ապահովելով ապրանքների և ծառայությունների կայուն իրացումը, իսկ բիզնեսի կայացումից հետո իր բաժնեմասը վաճառի ձեռնարկատիրոջը,
Անհրաժեշտ է արմատապես վերափոխել ջրային տնտեսության կառավարման համակարգը՝ բացառելով միջնորդ օղակները, նվազեցնելով ոռոգման ջրի ինքնարժեքը և ամրապնդելով ջրամատակարարողների ու ջրօգտագործողների միջև վստահությունը։ Առաջիկա երեք տարիներին 1 հա հողամասի ոռոգման ջրի վճարը պետք է սահմանել 1000 դրամ,
 
Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքը առաջիկա հինգ տարիների ընթացքում չպետք է գերազանցի 2,5%, որն ամբողջությամբ պետք սուբսիդավորի պետությունը` վերջնարդյունքում սահմանելով գյուղացիական տնտեսությունների համար 0% տոկոսադրույք:
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները