Հետևեք մեզ։

Վրաստանը պատրաստ է առավելագույնս խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ տարանցիկ հաղորդակցության զարգացման գործում. Կոբախիձե

17:00, 02 հունիս 2026
Վրաստանը պատրաստ է առավելագույնս խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ տարանցիկ հաղորդակցության զարգացման գործում. Կոբախիձե

Վրաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ տարանցիկ կապերի զարգացման գործում, Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) նոր երկաթուղային գծի բացման արարողությունից հետո լրագրողներին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Երբ մենք խոսում ենք Վրաստանի կապի գործառույթի զարգացման մասին, Հայաստանը մեծ նշանակություն ունի, և մենք պատրաստ ենք որքան հնարավոր է խորացնել համագործակցությունն ու գործընկերությունը մեր հայ ընկերների հետ, այդ թվում՝ տարանցիկ ծառայությունների զարգացման գործում։ Մենք այս հարցում հնարավորինս ակտիվ կլինենք», – ասաց Կոբախիձեն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները