Հետևեք մեզ։

Եկեղեցին միշտ էլ պատրաստ է որևէ կառույցի ու իշխանության թույլ չտալ միջամուխ լինել եկեղեցու կյանքին և փորձել եկեղեցին ենթարկեցնել իր կամքին․ Գարեգին Բ

17:23, 02 հունիս 2026
Եկեղեցին միշտ էլ պատրաստ է որևէ կառույցի ու իշխանության թույլ չտալ միջամուխ լինել եկեղեցու կյանքին և փորձել եկեղեցին ենթարկեցնել իր կամքին․ Գարեգին Բ

Եկեղեցին միշտ էլ պատրաստ է իր իրավունքները պաշտպանել ամբողջանվեր կերպով.այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանկ հայտարարել է Վեհափառը։

«Եկեղեցին միշտ էլ պատրաստ է որևէ կերպ որևէ կառույցի ու իշխանության թույլ չտալ միջամուխ լինել եկեղեցու կյանքին և փորձել եկեղեցին ենթարկեցնել իր կամքին»,– ասաց Գարեգին Բ կաթողիկոսը` պատասխանելով եկեղեցու վրա իշխանության նախընտրական ծրագրում տեղ գտած հարձակումների դրույթի մասին հարցի։

Նա հավելեց, որ Եթե ձերբակալեն հայոց հայրապետին, պետք է ենթարկվենք գործող օրենքին։ «Եթե անարդար է, բնականաբար, բոլոր միջոցները պիտի կիրառենք, որ արդարությունը հաղթող լինի։ Եթե չհաջողեցինք, ինչպես մեր մյուս հոգևորականների պարագայում է, մենք նույնպես պատրաստ ենք այդ հանձնառությամբ կրելու այդ անարդար պատիժն ու որոշումը։ Բայց հավատարիմ ենք մնալու մեր սրբազան ուխտին, մեր ծառայությանը, ազգին և հայրենիքին, հավատարիմ եկեղեցու ինքնավարության պաշտպանությանը»,–ասաց նա։

Նա ընդգծեց` այդքան դյուրին չէ Հայոց հայրապետին հրաժարական պարտադրել։ Եկեղեցին ունի իր կանոնական սկզբունքները, և Հայոց հայրապետի պաշտոնազրկումը ենթակա չէ որևէ իշխանության, որևէ անձի և կառույցի տնօրինման։

Վերլուծական

Ամենաընթերցվածները