Հետևեք մեզ։

Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ քաղաքական բնույթ չի կրելու շարժումը, հետո շարժումը որոշակի փոփոխություններ կրեց․ Վեհափառ

19:00, 02 հունիս 2026
Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ քաղաքական բնույթ չի կրելու շարժումը, հետո շարժումը որոշակի փոփոխություններ կրեց․ Վեհափառ

 Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել է 2024–ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից շարժում առաջնորդելուն․ «Բագրատ Սրբազանի շարժումը սկսվեց Տավուշի շրջանում սահմանազատման, սահմանագծման գործընթացով պայմանավորված, երբ Կիրանցի ժողովուրդը ընդվզում ապրեց և ոտքի բարձրացավ։ Այդ հարցը քննարկվեց մեր եկեղեցական աջ շրջանակում, և Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ քաղաքական բնույթ չի կրելու շարժումը։ Մենք Բագրատ Սրբազանին պատգամեցինք, որ այսպիսի իրավիճակներում առաջնորդը պետք է լինի իր ժողովրդի կողքին հանդես գալու իր հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության դիրքերից։

Հետո շարժումը որոշակի փոփոխություններ կրեց և Բագրատ Սրբազանը քաղաքական գործընթացների մեջ մտավ։ Այդ պահին մենք կասեցրեցինք իր հոգևոր գործունեությունը, հետո արդեն տեղի ունեցավ ձերբակալությունը Բագրատ Սրբազանի։

Բայց այն մեղադրանքները, որ Բագրատ Սրբազանի նկատմամբ առաջադրվում է, անհիմն են։ Մենք լավագույնս ճանաչում ենք Բագրատ Սրբազանին։ Նա հայրենասեր, ազգանվեր եկեղեցական է»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները