Հետևեք մեզ։

Կան ապացույցներ, որ Ռուսաստանը ցանկանում է՝ ՀՀ ներկայիս վարչապետը պարտվի ընտրություններում. Մարկո Ռուբիո

21:58, 02 հունիս 2026
Կան ապացույցներ, որ Ռուսաստանը ցանկանում է՝ ՀՀ ներկայիս վարչապետը պարտվի ընտրություններում. Մարկո Ռուբիո

Ռուսաստանն այնքան էլ գոհ չէ Հայաստանի հետ Միացյալ Նահանգների փոխգործակցությունից։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը Կոնգրեսում կազմակերպված լսումների ժամանակ:


«Կարծում եմ՝ կան ապացույցներ, որ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է՝ ՀՀ ներկայիս վարչապետը պարտվի ընտրություններում ԱՄՆ-ի հետ աճող հարաբերությունների պատճառով»,- ասել է Ռուբիոն։

 

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ամերիկյան կողմը որևէ կերպ չի միջամտում Հայաստանի ինքնիշխանությանը և այլ երկրների հետ հարաբերություններին, այլ հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերություններով, որոնք հիմնված են ոչ միայն խաղաղության, այլև փոխշահավետ գործակցության վրա:



Վերլուծական

Ամենաընթերցվածները