Հետևեք մեզ։

ՀՀ կառավարությունը մանրամասներ է հայտնում Փաշինյան–Էրդողան հեռախոսազրույցից

10:08, 03 հունիս 2026
ՀՀ կառավարությունը մանրամասներ է հայտնում Փաշինյան–Էրդողան հեռախոսազրույցից

ՀՀ կառավարությունը մանրամասներ է հայտնում Փաշինյան–Էրդողան հեռախոսազրույցից.

 

Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամի առիթով։

Նախագահ Էրդողանը վարչապետ Փաշինյանին շնորհավորել է ծննդյան 51–րդ տարեդարձի առիթով։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ և գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։ Մասնավորապես, ընդգծվել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեդ Յըլմազի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Թուրքիա–Հայաստան ուղիղ առևտրի ընթացակարգերը սահմանելու որոշումը և Ախալքալաք–Կարս երկաթուղու բացումը Հայաստանից արտահանումներ և Հայաստան ներմուծումներ իրականացնելու համար։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները