Հետևեք մեզ։

Կգնամ ու հարցերը տեղում կլուծեմ․ Փաշինյանը խնդիր չի տեսնում, որ Ռուսաստանը արգելել է Հայաստանից մի խումբ ապրանքների արտահանումը

12:56, 03 հունիս 2026
Կգնամ ու հարցերը տեղում կլուծեմ․ Փաշինյանը խնդիր չի տեսնում, որ Ռուսաստանը արգելել է Հայաստանից մի խումբ ապրանքների արտահանումը

 Նիկոլ Փաշինյանը խնդիր չի տեսնում, որ Ռուսաստանը արգելել է Հայաստանից մի խումբ ապրանքների արտահանումը։

«Մեր առաջ թող չդնեն ընտրություն բիբարի ու պետության միջև։ Այո՛, Հայաստանում բիբար էլ, վարդեր էլ, ծիրան էլ աճելու են ու Հայաստանից արտահանումը կրկնապատկվելու է, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ»,- Ծովինարում հայտարարեց նա։

Ըստ նրա՝ ընդդիմադիրներն են զանգում Ռուսաստան ու ասում, որ արգելեն Հայաստանից արտահանումները, որ ժողովուրդը միտքը փոխի։

«Էս ժողովուրդը բիբարը հայրենիքի հետ փոխող ժողովուրդ չէ»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ինքը ԵԱՏՄ միակ պաշտոնյան է, որ ԵԱՏՄ երկու մարմնում էլ մասնակցություն ունի․

«Ես ունեմ բավարար լծակներ, որ ընտրություններից հետո ձեր վստահությանն արժանանալու դեպքում կգնամ ու հարցերը տեղում կլուծեմ»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները