Հետևեք մեզ։

Դժվար է լինել ԵՄ-ի և միևնույն ժամանակ ԵԱՏՄ-ի անդամ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

14:33, 03 հունիս 2026
Դժվար է լինել ԵՄ-ի և միևնույն ժամանակ ԵԱՏՄ-ի անդամ.  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Դժվար է լինել ԵՄ-ի և միևնույն ժամանակ ԵԱՏՄ-ի անդամ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալաթբեկ Մասադիկովը՝ պատասխանելով Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ ՏԱՍՍ-ի հարցին։


«Մինչ այս պահը ՀԱՊԿ-ը Հայաստանին համարում է ՀԱՊԿ լիիրավ անդամ։ Այլ որոշումներ Հայաստանի Հանրապետության կողմից չեն ստացվել», - ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում լրագրողներին հայտարարել է Թաալաթբեկ Մասադիկովը։

«Եվ, բնականաբար, ընտրությունը կախված է Հայաստանի ժողովրդից և Հայաստանի ղեկավարությունից», – հավելել է Մասադիկովը։



Նա նաև նշել է, որ Եվրասիայում կայունության ամրապնդման համար պահանջվում են ՀԱՊԿ երկրների համատեղ ջանքերը: Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ կատարելագործվելու են կազմակերպության ուժերը և իրականացվելու է կադրերի համատեղ պատրաստում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները