Հետևեք մեզ։

ԱՄՆ-ն հաշվի չի առնում Հայաստանի շահերը՝ Երևանի հետ համաձայնագրեր կնքելիս. Զախարովա

16:22, 03 հունիս 2026
ԱՄՆ-ն հաշվի չի առնում Հայաստանի շահերը՝ Երևանի հետ համաձայնագրեր կնքելիս. Զախարովա

ԱՄՆ-ն հաշվի չի առնում Հայաստանի շահերը՝ Երևանի հետ համաձայնագրեր կնքելիս.  այսպես է մեկնաբանել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը Երևանի և Վաշինգտոնի միջև նոր համաձայնագրերը։

«Այնտեղ ոչ ոք իրականում չի մտածում Հայաստանի մասին: Նրանք միշտ մտածում են Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի մասին»,–ասել է Զախարովան:

«Եկեք հարց տանք՝ իրավահավասար գործընկերոջ հետ այդպե՞ս են վարվում։ Իհարկե՝ ոչ։ Երբ խոսքը վերաբերում է իրավահավասարությանը գործը չի սահմանափակվում հռչակագրերով, հայտարարություններով, խոստումներով, երդումներով։ Խոսքը գնում է հարաբերությունները միջազգային պայմանագրերով ձևակերպելու մասին»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև մատնանշել է այն փաստը, որ ԱՄՆ-ն ու Հայաստանը նախկինում ևս կնքել են ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթեր, սակայն ամերիկացիների նախորդ խոստումներն այդպես էլ չեն կատարվել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները