Հետևեք մեզ։

Գեղարքունիքի մարզում` գյուղերից մեկում, 64-ամյա ուսուցչուհին ծեծել է 10-ամյա աշակերտներին, ասեղով ծակել երեխաների մատները, քաշել մազերը, ձգել ականջները

10:25, 04 հունիս 2026
Գեղարքունիքի մարզում` գյուղերից մեկում, 64-ամյա ուսուցչուհին ծեծել է 10-ամյա աշակերտներին, ասեղով ծակել երեխաների մատները, քաշել մազերը, ձգել ականջները
Մայիսի 29-ին ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ գյուղերից մեկի դպրոցի 64-ամյա ուսուցչուհին 2021թ-ից մինչև 2023թ-ի ընթացքում ՝ դպրոցի դասասենյակում ձեռքով, ինչպես նաև ցուցափայտով հարվածներ է հասցրել իր աշակերտներին։


Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 



Վերլուծական

Ամենաընթերցվածները