Հետևեք մեզ։

Հունիս ամսվա ընթացքում ջերմատնային արտադրության լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ արտահանող տնտեսավարողներին տրամադրվելու է փոխհատուցում՝

11:48, 04 հունիս 2026
Հունիս ամսվա ընթացքում ջերմատնային արտադրության լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ արտահանող տնտեսավարողներին տրամադրվելու է փոխհատուցում՝

Կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության» միջոցառումը, որի նպատակն է աջակցել արտահանողներին շուկաների դիվերսիֆիկացման հարցում։

Ծրագրի շրջանակներում 2026 թվականի հունիս ամսվա ընթացքում ջերմատնային արտադրության լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ արտահանող տնտեսավարողներին տրամադրվելու է փոխհատուցում՝ այլ երկրների շուկաներում մրցունակություն ապահովելու նպատակով։

«Ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար կտրվի 770 դրամ, լոլիկի 1 կգ.-ի համար՝ 275 դրամ, պղպեղինը՝ 400 դրամ, և ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար՝ 37 դրամ։

Ծրագրից կարող են օգտվել ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք»,-նշում են Կառավարությունից։

Կառավարության մեկ այլ որոշմամբ կխթանվի հայ արտադրողների կողմից ՀՀ ծագում ունեցող ապրանքների արտահանումը դեպի Եվրոպական միության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ՝ մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները