Հետևեք մեզ։

Հակառոպուցիոն կոմիտեի հաղորդագրություններին կից հրապարակվող ձայնագրությունները ամբողջական չեն․ փաստաբան

13:51, 04 հունիս 2026
Հակառոպուցիոն կոմիտեի հաղորդագրություններին կից հրապարակվող ձայնագրությունները ամբողջական չեն․ փաստաբան

2026 թվականի ընտրությունները կեղծված են և դա Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների շնորհքն է, այս մասին նախընտրական խախտումներ թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Ըստ նրա՝ այս երկու իրավապահ կառույցները նախընտրական քարոզչությունից առաջ էլ լծված են քաղաքական քարոզչությանը՝ այդ ամենը ներկայացնելով «հանրային հաշվետվողականության» լույսի ներքո:

«Վերջին հաղորդագրություններից մեկում հստակ նշվել է, որ քննվող գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստան» դաշինքին, բայց երբ խոսքը նույն ուժի անդամներին ծեծի ենթարկելու մասին էր, չեզոք է գրվում, թե տեղի է ունեցել ծեծկռտուք` առանց որևէ անուն հնչեցնելու։ Հակառոպուցիոն կոմիտեի հաղորդագրություններին կից հրապարակվում են նաև ձայնագրություններ։ Դրանք ամբողջական ձայնագրություններ չեն, ու քննչական մարմինը որոշել է մոնտաժել այն հատվածները, որոնք կարող են իրավական առումով հետաքրքրություն ներկայացնել»,- նկատեց փաստաբանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները