Ռուսաստանը ակնկալում է, որ Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և նրանց երեք հարևաններ՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան) հաջորդ հանդիպումը արտգործնախարարների մակարդակով կկայանա Բաքվում կամ Երևանում. այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (ՍՏՏՖ), հաղորդում է ТАСС-ը։
Ռուսաստանը կողմ է Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային ուղիների լիակատար ապաշրջափակմանը՝ 3+3 ձևաչափի շրջանակներում լիարժեք աշխատանք իրականացնելու համար։