Հետևեք մեզ։

Անարդար ընտրությունների դեպքում փողոցային պայքարին կողմ է հարցվածների կեսից ավելին. հարցում

13:33, 05 հունիս 2026
Անարդար ընտրությունների դեպքում փողոցային պայքարին կողմ է հարցվածների կեսից ավելին. հարցում

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի անցկացրած վերջին հեռախոսային հարցման արդյունքներով՝ քաղաքացիների զգալի մասը պատրաստակամություն է հայտնել մասնակցել փողոցային պայքարի, եթե խորհրդարանական ընտրությունները, իրենց գնահատմամբ, անցկացվեն անարդար։

Հունիսի 2-3-ը անցկացված հարցմանը մասնակցել է 1104 քաղաքացի։ Հարցվածներին տրվել է հետևյալ հարցը․ «Եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեն անարդար, պատրա՞ստ եք արդյոք դուրս գալ փողոցային պայքարի՝ արդարություն հաստատելու համար»։

Արդյունքների համաձայն՝

  • 39.8%-ը պատասխանել է՝ «միանշանակ պատրաստ եմ»,
  • 10.4%-ը՝ «ավելի շուտ այո»,
  • 9.7%-ը՝ «ավելի շուտ ոչ»,
  • 35.7%-ը՝ «միանշանակ ոչ»,
  • 5.3%-ը դժվարացել է պատասխանել։

Այսպիսով, հարցվածների ընդհանուր 50.2 տոկոսը տարբեր աստիճաններով պատրաստակամություն է հայտնել մասնակցել փողոցային պայքարի, մինչդեռ 45.4 տոկոսը նշել է, որ նման քայլի չի գնա։ Իսկ 5.3 տոկոսը հստակ դիրքորոշում չի հայտնել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները