Հետևեք մեզ։

Մենք էլ ենք փոխվել, ես այն ժամանակ ազգային ազատագրական պայքարից եկա իշխանություն. Քոչարյան

16:09, 05 հունիս 2026
Մենք էլ ենք փոխվել, ես այն ժամանակ ազգային ազատագրական պայքարից եկա իշխանություն. Քոչարյան

«Մենք էլ ենք փոխվել։ Ես այն ժամանակ ազգային ազատագրական պայքարից եկա իշխանություն, այսպիսի պրոցեսներով չէի անցել, ընդդիմադիր չեմ եղել, մյուս անկյան տակ չեմ տեսել պրոցեսները։ Ղարաբաղյան շարժում էր, պայքարում էինք և՛ Ադրբեջանի դեմ Սովետի ժամանակ, և՛ սովետական զորքերի վերահսկողության տակ էր այդ ամենը։ Հիմա ընդդիմադիր աչքով այս ամենը տեսա, սա նոր, հետաքրքիր փորձ է, որը չի կարող ինձ վրա ազդեցություն չունենալ»,- ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն՝ պատասխանելով այն հարցին, թե շատերը քննադատում են, որ իր կառավարման տարիներին ևս այլախոհների նկատմամբ անհանդուրժողականություն կար։


Քոչարյանը հարց ուղղեց լրագրողին՝ արդյոք հենց նա չի՞ զգում, որ ինքը փոխվել է նաև շփումների առումով։ Շեշտեց՝ իր նոր փորձն ամբողջացրել է կյանքի փորձը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները