Հետևեք մեզ։

Գեղամ Նազարյանն առաջարկում է մեռելոցները նորից նշել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում

12:08, 17 հունիս 2026
Գեղամ Նազարյանն առաջարկում է մեռելոցները նորից նշել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում

«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքն այն տեսքով է, որը պատշաճ չէ իրեն հարգող պետությանը, փորձել եմ կարգավորել այդ խառնաշփոթը: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 17-ի նիստին ասաց պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով փոփոխություններ առաջարկող նախագիծը:

«Առաջարկում ենք Քաղաքացու օրը կոնկրետ օր նշել, որովհետև անդադար համընկնում է Ապրիլի 24-ի և Մայիսի 1-ի հետ, և այդ խնդիրն առաջանալու պատճառով ես խնդրում եմ ձեր կարծիքը ևս մինչև երկրորդ ընթերցում, կոնկրետ օր նշանակել, որ նման խնդրի չբախվենք: Օրինակ՝ մյուսը համընկնում է Ապրիլի 24-ի հետ: Նման խնդիր կա:

Առաջարկում եմ օգոստոսի 11-ին նշենք Նավասարդի օրը, բայց ոչ որպես հանգստյան օր, այլ կլինի աշխատանքային օր, բայց այդ օրը մենք պարտադիր պետք է ունենանք տոնացույցում, որովհետև ունենալ նման հին տոն, որը գալիս է հազարամյակներից և չընդգրկել պետական տոնացույցում, այն էլ օգոստոսի 11-ին, կարծում եմ՝ ճիշտ չի լինի:

Առաջարկում են նաև տոնացույցում հստակ սահմանել օրեր մարզերի և Երևանի տոները նշելու համար, որ ոչ թե կոնկրետ այդ մարզում նշենք տոները, այլ Սյունիքի օրը նշվի ամբողջ հանրապետությունում, նույնը՝ մյուս բոլոր մարզերի դեպքում, որովհետև իրականում խնդիր ունենք, եթե ավելի անկեղծ լինենք, մի մարզը մյուսին չի ճանաչում»,- ասաց նա:

Պատգամավորն առաջարկում է նաև մեռելոց օրերը նորից տոնացույցում նշել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, միևնույն է, տոները նշվում են, և աշխատանքի գնալու առումով խառնաշփոթ է լինում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները