Հետևեք մեզ։

Այ անսուրբ, ով ես դու, որ որդուն կորցրած մարդուն նման բան ասես, գիտե՞ս ինչ է ինքը զգացել, զգում ու զգալու, ես էլ չգիտեմ և Աստված չանի, իմանանք, ես էլ, դու էլ․ Ռուբինյանն՝ Էդգար Ղազարյանին

12:36, 15 մայիս 2025
Այ անսուրբ, ով ես դու, որ որդուն կորցրած մարդուն նման բան ասես, գիտե՞ս ինչ է ինքը զգացել, զգում ու զգալու, ես էլ չգիտեմ և Աստված չանի, իմանանք, ես էլ, դու էլ․ Ռուբինյանն՝ Էդգար Ղազարյանին
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը գրում է․
 
«Սույն սուբյեկտը իմ մասին այս տարիների ընթացքում ինչ ասես ասել է, վերջին բառերով վիրավորել է, բայց ես ուշադրություն չեմ դարձրել ու ոչ էլ վիրավորվել եմ: Ըմբռնումով եմ մոտեցել իր ու իր սերժական շրջապատի հոգեկան տվայտանքներին:
Բայց այս խոսքերը տեսնելիս զայրույթս չեմ կարողանում զսպել:
 
Ո՞վ ես դու, որ որդուն կորցրած մարդուն այսպիսի բան ասես, որ որդեկորույս հոր ու իր որդու միջև հակադրություն դնես, այ անսուրբ:
 
Դու ընդհանրապես գիտե՞ս ինչ է ինքը զգացել, զգում ու զգալու: Ես էլ չգիտեմ: Աստված չանի, իմանանք, ես էլ, դու էլ:
Սա է ձեր սերժական դեմքը` զոհերին օգտագործել որպես քաղաքական կապիտալ, բայց երբ իրենց հարազատները կհամարձակվեն ձեզնից տարբերվող կարծիք ունենալ` անցնել ամեն սրբության վրայով: