Այո, վարչապետը նման գրառում է արել, յուրաքանչյուր դեպքով լինում են ուսումնասիություններ, և երբ կպարզվեն թերացող աշխատողները, բնականաբար կհետևեն համապատասխան որոշումներ։ Այս պահին չկա։
Այս մասին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանության ծառայողի մահվան դեպքի վերաբերյալ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳ փոխնախարար, ոստիկանապետ Արամ Ղազարյանը, պատասխանելով հարցին, թե Փաշինյանը խոսել էր թերացումների բացահայտման և պատասխանատվության մասին։
Հարցին, թե ինքը պատրաստվում է հրաժարական տալ, Արամ Ղազարյանը հարցրեց․ «Ինչի՞ համար»։
Դիտարկմանը՝ թե այս սպանության, չկանխարգելելու, Արամ Ղազարյանն ասաց․ «Ցանկացած դեպքում, եթե դրա անհրաժեշտությունը լինի, երբ գտնեմ նպատակահարմար, մշտապես պատրաստ եմ»։
Ձերբակալված չկա․ ոստիկանապետը՝ Փարաքարի համայնքապետի սպանության մասին